Լրահոս

13.03.2013 09:40


«Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրում Չինաստանում

«Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրում Չինաստանում

Մարտի 9-ին Պեկինի լեզվի եւ մշակութի համալսարանում (BLCU), Չինաստանում անցկացվող ֆրանկոֆոնիայի միջազգային կինոփառատոնի շրջանակներում, ՉԺՀ-ում ՀՀ դեսպանութան աջակցությամբ տեղի ունեցավ հայ ժամանակակից կինոռեժիսորներ Արտակ Իգիթյանի եւ Վահան Ստեփանյանի «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրումը:

Մեծ eղեռնը վերապրած եւ ԱՄՆ ներգաղթած հայ ընտանիքի մասին պատմող այս ֆիլմը դիտեցին Պեկինի տարբեր համալսարանների ուսանողներ, որոնց շարքում էին նաեւ Պեկինում սովորող հայ երիտասարդները: Ֆիլմը ցուցադրվում էր հայերեն եւ ուղեկցվում էր ֆրանսերեն ու չինարեն լուսագրերով:

Ֆրանկոֆոնիայի կինոփառատոնի շրջանակներում «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը մարտի 10-ին ցուցադրվեց նաեւ Շանհայ քաղաքում:

 

Այս խորագրի վերջին նյութերը