Տարօրինակ դատավճիռ. ֆրանսահայը մեղավոր է ճանաչվում Ցեղասպանությունը ժխտող թուրքին անարգելու համար
«Կայսրությունը հակահարված է տալիս», սակայն ոչ թե գիտաֆանտաստիկ ֆիլմում, այլ ֆրանսիական դատարանում:
Արդեն մի քանի տարի է, ինչ ֆրանսահայ համայնքը փորձում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունել՝ Հոլոքոստի ժխտման համար պատիժ սահմանող օրենքի նմանությամբ: Թեև Ֆրանսիայի խորհրդարանը և Սենատը հաստատել են նման մի օրենք, և նախագահ Օլանդն ու նախկին նախագահ Սարկոզին աջակցել են դրան, սակայն հայկական ջանքերը կասեցվեցին ազդեցիկ թուրքական քաղաքական և տնտեսական շրջանակների կողմից:
Թուրքական ծագում ունեցող Ֆրանսիայի քաղաքացի Սիրմա Օրան-Մարցն առաջարկվող օրենքը գլխիվայր շրջելով՝ անարգելու մեղադրանքով Ֆրանսիայում դատական հայց է ներկայացրել ֆրանսահայ Լորան Լեյլեքյանի դեմ: «Ֆրանս-Արմենի» հանդեսի նախկին խմբագիր և Հանուն արդարության և ժողովրդավարության եվրոպահայերի ֆեդերացիայի նախկին գործադիր տնօրեն Լեյլեքյանը «Մարցը հարձակվում է» վերնագրով մի ծաղրական խմբագրական էր գրել հանդեսի կայքէջում՝ դատապարտելով թուրքական ժխտողականությունը ֆրանսիական հող փոխադրելու փորձերը: Զավեշտալի է, որ Օրան-Մարցը պրոֆեսոր Բասկին Օրանի դուստրն է, որն ապրում է Թուրքիայում և ընդունում Հայոց ցեղասպանության իրողությունն առանց այդ եզրույթն օգտագործելու, քանի որ թուրքական օրենսդրությամբ պատժվում են բոլոր նրանք, ովքեր ճանաչում են Հայոց ցեղասպանությունը:
Անցյալ ամիս դատարանն իր ապշեցուցիչ դատավճռով մեղավոր ճանաչեց Լեյլեքյանին՝ պարտավորեցնելով նրան վճարել ընդամենը 7,5 հազար եվրո (10 հազար դոլար). 4 հազար եվրո Օրան-Մարցին՝ բարոյական վնասի և 3,5 հազար եվրո դատական ծախսերի համար՝ չնայած դատավարության ընթացքում նրա խուսափողական և անտրամաբանական վկայություններին: Օրան-Մարցն ավելի վաղ տանուլ էր տվել Վիլեորբանի քաղաքապետ Ժան-Պոլ Բրեթի դեմ բացած դատը, ով պահանջել էր նրանից ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ նախքան կհամաձայներ նրան ընդգրկել իր կուսակցության թեկնածուների ցուցակում: Օրան-Մարցը հրաժարվել էր և դուրս եկել ընտրապայքարից: Դատարանն այդ դատավճռում անդրադարձել էր թուրքական պետության «ժխտողականության ընդարձակ ծրագրին՝ հզոր, անարգ և համատարած». մի նախադասություն, որը հետագայում Լեյլեքյանը մեջբերել էր իր խմբագրականում:
Դատարանում Լեյլեքյանի օգտին վկայություն տվեցին երեք նշանավոր անձինք՝ ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշեբլուան, ցեղասպանության և ժխտողականության հայտնի փորձագետ Իվ Թերնոնը և Հանուն արդարության և ժողովրդավարության եվրոպահայերի ֆեդերացիայի նախկին նախագահ Հիլդա Չոբոյանը: Օրան-Մարցը Լեյլեքյանի կողմից մեղադրվում էր Ֆրանսիայի Լիոն քաղաքում Հայոց ցեղասպանության հուշակոթողի դեմ թուրքական ծայրահեղական Գորշ գայլեր խմբի կազմակերպած ցույցին մասնակցելու և Ցեղասպանության ժխտման օրենքի դեմ խնդրագիր ստորագրելու համար: Օրան-Մարցի օգտին վկայություն տվեցին՝ Փարիզում գործող ATA թուրքական ընկերության տնօրեն Մուրադ Էրփույանը, Անկարայում գտնվող ժխտողական հետազոտական կենտրոնի ֆրանսիացի գիտաշխատող Մաքսիմ Գոյինը, ֆրանսիացի նախկին ուսուցիչ Ալեն Մասքարուն, ով հայցվորին ճանաչում էր Անկարայից և նրա ամուսինը՝ Ժան-Պատրիկ Մարցը:
Հուսանք, որ Լեյլեքյանի անմեղությունը կապացուցվի, երբ նա բողոքարկի այս վիրավորական մեղադրական դատավճիռը: Ակնհայտ է, որ դատավորը ծաղրի է ենթարկել ֆրանսիական արդարադատությունը՝ կողմնակից լինելով ցեղասպանության ժխտողին, և հակադրվելով Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգին: Դատապարտելով Լեյլեքյանին, իբր իր խմբագրականում Օրան-Մարցին անարգելու համար, դատավորը որոշում է զրկել նրան խոսքի ազատությունից, հատկապես լրագրողի՝ կարծիք հայտնելու իրավունքից: Ֆրանսիացի դատավորը պետք է հասկանար կարծիքի և լրատվական նյութի միջև եղած տարբերությունը: Բացի այդ, դատավորը անտեսեց դատախազության խնդրանքը՝ Լեյլեքյանի դեմ քրեական գործ չհարուցելու և նրան դատապարտելուց հրաժարվելու վերաբերյալ:
Զավեշտալի է, որ այն ժամանակ, երբ ֆրանսահայ համայնքը փորձում է պատժել Ցեղասպանությունը ժխտողներին, թուրք ժխտողը դատի է տալիս հայ մարդուն: Այս այլանդակ իրավիճակը լավագույն ապացույցն է այն բանի, թե ինչու է անհրաժեշտ, որ Ֆրանսիայի կառավարությունը ցեղասպանության ժխտումն արգելող օրենք ընդունի:
Մինչ Օրան-Մարցը կցկտուր պատասխաններ էր տալիս դատարանում, հաճախ զայրացնելով դատավորին, Լեյլեքյանը հստակ, հակիրճ և համոզիչ փաստարկներ էր ներկայացնում հօգուտ իրեն: Ահա թե ինչու դատավճիռը բոլորովին անսպասելի էր: Արդյո՞ք թուրքական ազդեցության երկար ձեռքը հասել էր ֆրանսիական դատական համակարգին:
Երեք տարի առաջ, Վիլեորբանի քաղաքապետի դեմ իր առաջին դատավարությունում պարտվելուց հետո, Օրան-Մարցը խոստացավ շարունակել իր դատավեճը՝ հայտարարելով, որ դա «միայն առաջին փուլն էր»: Ուստի խիստ անհրաժեշտ է, որ Լեյլեքյանի դեմ կայացված դատավճիռը վերանայվի հեղինակավոր, բարձրակարգ փաստաբանի կողմից կազմված բողոքի միջոցով, որպեսզի այս դատական սխալն ուղղվի և թուրքական ժխտողների կողմից այլ հակահայկական դատական հայցերի առաջն առնվի:
Ֆրանսահայ համայնքը չպետք է լուռ մնա, այլ իր զայրույթն արտահայտի այս անարդար դատավճռի դեմ և պահանջի պատժել դատավորին՝ Ֆրանսիայի օրենքները խախտելու և Ցեղասպանության զոհերի հիշատակն անարգելու համար:
Ժամանակն է, որ հայերը որոշակի վճռականություն ցուցաբերեն Ֆրանսիայում և այլուր իրենց իրավունքները պաշտպանելու համար, հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի