Լրահոս

12.03.2013 18:59


Հայաստանում կայացավ երիտասարդական դասընթաց ԵՄ-ի «Youth in Action» ծրագրի շրջանակներում

Հայաստանում կայացավ երիտասարդական դասընթաց ԵՄ-ի «Youth in Action» ծրագրի շրջանակներում

Ծաղկաձոր քաղաքում 2013թ.-ի մարտի 4–ից 12–ը Եվրոպական Խորհրդի 11 անդամ երկրիների երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցավ դասընթաց` ոչ ֆորմալ կրթության լավագույն ավանդույթներով:

Դասընթացին մասնակցեցին Հայաստանի, Վրաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Հունաստանի, Ռումինիայի, Մոլդովայի, Ուկրաինայի, Թուրքիայի, Սլովակիայի և Խորվատիայի երիտասարդական կազմակերպությունների ակտիվիտներ և կամավորներ:

Դասընթացի ընթացքում քննարկվեցին խտրականության, հասարակական մերժվածության, հասարակության մեջ կամավորության գաղափարի և արժեքների ընկալման և կամավորական աշխատանքի կարևորության թեմաները (ինչը հանդիսանում է հասարակական կյանքում երիտասարդության մասնակցությունը ավելի արդյունավետ և զգալի դարձնող միջոց), ինչպես նաև բարձրաձայնվեցին տարբեր հասարակություններում երիտասարդներին հուզող այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են երիտասարդների շրջանակում գործազրկության բարձր մակարդակը, կրթական համակարգի անկատարությունը, աղքատությունը և թմրամիջոցների օգտագործումը և ալկոհոլային կախվածությունը:

Տարբեր խաղերի, խմբակային քննարկումների և ոչ-ֆորմալ կրթության այլ գործիքների միջոցով երիտասարդները փորձեցին լուծումներ առաջարկել և մշակել ծրագրեր, որոնց միջոցով հնարավոր կլինի մեղմացնել այդ բացասական երևույթների ազդեցությունը:

Դասընթացի մեկ այլ կարևոր բաղադրիչ էր միջմշակութային փոխանակումը, ինչը թույլ է տալիս խթանել միջազգային հարաբերությունները և բարձրացնել երկկողմ հասկացվածությունը, երիտասարդները հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց երկրի մշակույթը, սովորույթները, ազգային կերակուրները: 

Այս խորագրի վերջին նյութերը