Րաֆֆի Հովհաննիսյան. «Կարծում եմ՝ ՍԴ-ն ունի եզակի հնարավորություն»
«Ազատության» հրապարակում հրավիրված ասուլիսին, պատասխանելով հարցին՝ եթե Սերժ Սարգսյանը գա հրապարակ, դուք դո՞ւրս կգաք հացադուլից, Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է. «Ես կողջունեմ Սերժ Սարգսյանին, որ նա գա հրապարակ, մասնավոր քննության առնի մեր հիմնախնդիրները, որոնք առկա են բոլորի համար։ Իսկ հացադուլից դուրս կգամ միայն այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանի առաջարկներն ընդունելի լինեն հաղթանակած ժողովրդի համար»։ «Ժառանգության» առաջնորդը նաև շեշտել է, որ Սահմանադրական դատարանը բացառիկ հնարավորություն ունի, «իր պատմության մեջ առաջին անգամ ամրագրելու իրականությունը»։ «Կարծում եմ, որ ՍԴ-ն էլ ունի եզակի հնարավորություն՝ իր հետագիծը մաքրելու և ներկայացնելու փետրվարի 18-իրական պատկերը»,-նշել է Հովհաննիսյանը։
Իսկ հարցին, թե Սերժ Սարգսյանի կողմից իրեն վարչապետի պաշտոն առաջարկելու դեպքում ինքն ինչ որոշում կկայացնի՝ Ր. Հովհաննիսյանը պատասխանեց. ««Եթեներով» չենք խոսում... Ես պաշտոնի համար չեմ պայքարում»։

7or.am