Մարտի 12-ին ՀՀԱԺառողջապահության, մայրությանեւմանկությանհարցերիմշտականհանձնաժողովի նիստում Արա Բաբլոյանի նախագահությամբ քննարկվեց «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցողի՝ Արա Բաբլոյանի խոսքով՝ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ սոցիալապես առավել խոցելի խմբերին բժշկական օգնության եւ սպասարկման հասանելիության ապահովման, ծնելիության խթանման եւ ժողովրդագրական իրավիճակի բարելավման անհրաժեշտությամբ:
Օրենքի նախագծի հիմնական փոփոխությունները կատարվել են 6-րդ եւ 11-րդ հոդվածներում: Մասնավորապես՝ 6-րդ հոդվածը լրացվել է 7-րդ մասով, ըստ որի՝ կինն իրավունք ունի անվճար կամ արտոնյալ պայմաններով ստանալու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն եւ սպասարկում` պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում:
11-րդ հոդվածում կատարված լրացմամբ՝ անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության եւ սպասարկման կարգը հաստատում է ՀՀ կառավարությունը:
Նշվեց, որ նախագծի ընդունումը կնպաստի սոցիալապես առավել խոցելի խմբերին բժշկական օգնության եւ սպասարկման հասանելիության ավելացմանը, որն իր հերթին կնպաստի Հայաստանում ծնելիության մակարդակի բարձրացմանը, ընտանիքների պահպանմանը եւ ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանը, ինչպես նաեւ հնարավորություն կտա ընտանեկան նպաստների համակարգում ընդգրկված ընտանիքների զույգերին (ընտանիքի անապահովության 30 եւ ավելի միավորի դեպքում), ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով, առնվազն մեկ անգամ անվճար օգտվելու նշված ծառայությունների ամբողջական փաթեթից:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց քննարկված օրենքի նախագծին՝ ԱԺ հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի եւ մարտի 18-21-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նույն օրը տեղի ունեցած նիստում հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարգարիտ Եսայանի գլխավորությամբ քննարկեց առաջիկայում անցկացվելիք խորհրդարանական լսումների օրակարգային հարցեր: Լսումների թեմաների վերաբերյալ եղան առաջարկներ հանձնաժողովի անդամների կողմից, որոնք կքննարկվեն աշխատանքային կարգով: Նիստին մասնակցող ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչները վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը սատարելու խորհրդարանական լսումների կազմակերպմանը Հայաստանի Ազգային ժողովի աջակցման ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է 2012 թվականից:
Հանձնաժողովը, հեղինակի առաջարկով, այս նիստում չքննարկեց «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրինագիծը՝ լրամշակվելու նպատակով:
Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ մարտի 12-ի նիստում քննարկեց եւ հավանության արժանացրեց «ՀՀ բյուջետային համակարգի մասին» եւ «Գանձապետական համակարգի մասին» օրենքներում փոփոխությունների՝ կառավարարության օրենսդրական նախաձեռնությունը: Հանձնաժողովի դրական եզրակացությամբ փաթեթը կընդգրկվի առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում:
Գլխադասային հանձնաժողովը գործադիրի մասնագետների ու ոլորտի պատասխանատուների հետ արդեն իսկ նախնական քննարկումներ է ունեցել՝ սկզբունքային հարցերի շուրջ համաձայնության գալով: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նիստում հիմանավորեց այս նախաձեռնության անհրաժեշտությունը՝ նշելով, որ այն ընդունելու պարագայում իրավաբանորեն կամրագրվի բյուջեի նախագծերը ծրագրային ձեւաչափով կազմելու քաղաքականությունը: Այլ կերպ ասած՝ հիմնական թիրախը կլինի ծրագրերի իրակացումից ստացված արդյունքը: Պետական ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունն արդեն իսկ առաջնորդվում է ծրագրային բյուջետավորման սկզբունքով, կիրառում որոշ տարրեր բյուջեի նախագծեր կազմելիս, տարեցտարի ընդլայնում ծրագրային բյուջետավորման շրջանակը: Սակայն օրենսդրորեն այս մոտեցումն ամրագրված չէ:
«Բյուջետային համակարգի մասին» օրենքում առաջարկվում է նաեւ հստակեցնել որոշ հասկացություններ, տալ նոր սահմանումներ, ինչպես նաեւ կանոնակարգել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների արտաբյուջետային հաշիվները:
Գագիկ Մինասյանը նշեց, որ ակնկալում է առաջինից երկրորդ ընթերցման միջեւ ընկած ժամանակահատվածում անցումը ծարագրային բյուջեին դարձնել հասարակական լայն ձեւաչափով լսումների առարկա: Նրա բնորոշմամբ՝ որքան շատ մարդ շահագրգիռ լինի ծրագրային բյուջետավորմամբ, այնքան արագ հնարավոր կլինի անցնել բյուջետային առավել արդյունավետ եւ թափանցիկ գործընթացների:
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
Մարտի 12-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արա Բաբլոյանի նախագահությամբ քննարկվեց «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: