Լրահոս

27.06.2009 13:13


ԵԱՀԿ ՄԽ–ին տրված մանդատը իրավունք տալի՞ս է ԼՂ–ի հարցը քննարկել «Մեծ ությակի» անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ ևս

ԵԱՀԿ ՄԽ–ին տրված մանդատը իրավունք տալի՞ս է ԼՂ–ի հարցը քննարկել «Մեծ ությակի» անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ ևս

«Կոմերսանտ» թերթը հաղորդել էր, որ հունիսի 26-ին իտալական Տրիեստում կայանալիք՝ «Մեծ ությակի» անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ քննարկվելու է Ղարաբաղյան հակամարտության հարցը։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից «7օր»-ը փորձել է ճշտել, թե ո՞ր տեսանկյունից և ո՞ր մանդատի շրջանակներում են «Մեծ ությակի» անդամ երկրների արտգործնախարարները քննարկելու ԼՂ-ի հարցը։ Տ. Բալայանը նախ խորհուրդ է տվել հարցն ուղղել «Մեծ ությակի» անդամ երկրների արտգործնախարարություններին, իսկ հետո, այնուամենայնիվ, «պատասխանել է».

-Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Մինսկի խմբի քանի՞ անդամն են «Մեծ ությակի» անդամ։ Գրեթե բոլորը։

Սակայն Տ. Բալայանն այդպես էլ չի պատասխանել, թե ԵԱՀԿ ՄԽ-ին տրված մանդատը իրավունք տալի՞ս է ԼՂ-ի հարցը քննարկել, օրինակ, «Մեծ ությակի» անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ ևս։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը