Լրահոս

12.03.2013 15:28


Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ. «Պարզապես զրույց վարելը ժամանակի վատնում է»

Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ. «Պարզապես զրույց վարելը ժամանակի վատնում է»

Այս պահին Սահմանադրական դատարանում շարունակվում է 2013թ. փետրվարի 18–ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող ՀՀ նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի միասնական դիմումի քննությունը։

ԿԸՀ–ի տվյալներով այդ ընտրություններում առաջին տեղը զբաղեցրած Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ, ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը հարցեր չի հղել դիմումատու Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներին: Այս քայլը նա պայմանավորել է իր տպավորությամբ, թե կողմերն իրականում լավ չեն պատկերացնում` ինչ պետք է ներկայացնել ՍԴ–ում:

–Պարզապես զրույց վարելը ժամանակի վատնում է։ Դրա համար էլ ձեռնպահ մնացի հարցեր տալուց,-լրագրողներին ասել է  Դ. Հարությունյանը,–իդեալական դատավարությունն այն է, որ կողմերը պետք է հղում կատարեն փաստին, այլ ոչ թե բերեն փաստաթղթերի մի արկղ և ենթադրեն, որ դատարանը պետք է որոնի և եզրակացություններ կազմի: 

Ի դեպ, ինչպես Դավիթ Հարությունյանը, այնպես էլ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ով այս օրերին արձակուրդում է, ՍԴ–ում Սերժ Սարգսյանին ներկայացնում են անվճար հիմունքներով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը