Լրահոս

12.03.2013 15:17


ՄԻՊ մամուլի խոսնակ. «Մեկ վրան տեղադրելը օրենքով չի արգելվում»

ՄԻՊ մամուլի խոսնակ. «Մեկ վրան տեղադրելը օրենքով չի արգելվում»

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին։

«Անընդհատ ուշադրության կենտրոնում են պահում»,- «Ա1+»-ին հայտնեց Պաշտպանի մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը։

Անդրադառնալով ոստիկանների կողմից Րաֆֆի Հովհաննիսյանին վրան տեղադրելը չթույլատրելուն՝ Նաիրա Կարմիրշալյանը նշեց, որ դեռ Րաֆֆի Հովհաննիսյանի նախորդ հացադուլի ժամանակ՝ 2011թ ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարել էր, որ մեկ վրան տեղադրելը օրենքով չի արգելվում։

Այս խորագրի վերջին նյութերը