Լրահոս

12.03.2013 14:27


Միջադեպ ՍԴ–ում

Միջադեպ ՍԴ–ում

Այսօր Սահմանադրական դատարանում ընթացող նիստի ընդմիջման ժամանակ միջադեպ է տեղի ունեցել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյան և քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստի միջև։  Երբ Մուկուչյանը պատասխանում էր լրագրողներից մեկի հարցին, ակտիվիստը բղավել է. «Հանցագործից ինտերվյու մի՛ վերցրեք»:

Միջադեպը աղմուկ է առաջացրել, անվտանգության աշխատակիցները փորձել են քաղաքացուն շենքից դուրս հրավիրել, վերջինս, սակայն, չէր հանդարտվում՝ հայտարարելով,  որ Տիգրան Մուկուչյանը կեղծել է ընտրությունների արդյունքները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը