Մրցակցային դաշտում կատարված բարեփոխումների արդյունքները կներկայացվեն Համաժողովում
Շուրջ երկու տարի է, ինչ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ԵՄ Թվինինգ ծրագրի հետ համագործակցության շրջանակում իրականացնում է տարբեր ծրագրեր՝ Հայաստանում մրցակցային դաշտի բարելավման ուղղությամբ:
ԵՄ Թվինինգ ծրագիրը մոտենում է ավարտին, ինչի հետ կապված տեղի կունենա ծրագրի ամփոփիչ համաժողովը:
Միջոցառման ընթացքում կներկայացվեն 2 տարիների ընթացքում կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքները, ինչպես նաև պաշտոնյաները կպատասխանեն մրցակցային խնդիրներին վերաբերող հարցերին:
Մրցակցային դաշտում կատարված բարեփոխումների արդյունքները կներկայացվեն Համաժողովում