Մեդվեդևը Բաքվում կպայմանավորվի ադրբեջանական գազ գնելու շուրջ
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ հաջորդ շաբաթ Բաքու կատարելիք այցի ժամանակ կստորագրվի ադրբեջանական գազի գնման փաստաթուղթ։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերը։
«Հաջորդ շաբաթվա ընթացքում նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ Բաքու կատարելիք այցի ժամանակ նախատեսվում է ստորագրել համագործակցության նոր փաստաթուղթ «Գազպրոմի» և ադրբեջանական «Սակարոն» գազային ոլորտի ընկերությունների միջև,-ասել է նա։- «Գազպրոմը» կարող է ադրբեջանական գազի իր թղթապանակը գնել արդեն 2010թ. հունվարի 1-ից»։
Միլլերի խոսքերով՝ առայժմ խոսքը համեմատաբար ոչ մեծ չափերի մասին մասին է, բայց հետագայում գնումները կարող են մեծանալ։
«Գազպրոմը» կարող է գազի գնման համար Ադրբեջանին առաջարկել շատ հարմար պայմաններ»,- ընդգծել է նա։
«Մենք շատ լավ հաղթաթղթեր ունենք ադրբեջանական գազը գնող յուրաքանչյուր հնարավոր մրցակցի համեմատ»,- կարծում է Միլլերը։
Բանակցությունների ընթացքում կխոսվի նաև գազի ոլորտում կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում հետագա համագործակցության մասին։ Այդ թվում, կողմերը կքննարկեն Շահ-Դենիզ հանքավայրի երկրորդ փուլի համատեղ յուրացման հարցը։