«ԱյՍիթի» ընկերությունն անցկացնում է ակադեմիական բլոգինգի ամառային դասընթացներ։ Դասընթացները նպատակ ունեն հայկական գիտական և մասնագիտական շրջանակներում տարածել բլոգի գաղափարը, որը, «ԱյՍիթի» ընկերության նախագահ Էդգար Խաչատրյանի խոսքերով, կարող է համաշխարհային գիտական և մասնագիտական ոլորտներում հայկական գիտության PR-ի համար գործիք դառնալ։ Նա նաև նշել է, որ Հայաստանում կա մոտ 1000 բլոգ, որոնք, սակայն, նեքաղաքական են, ինչն արտասահմանում մեծ հետաքրքրություն չի առաջացնում։
-Այս ծրագիրը կարող է նպաստել Հայաստանի վարկանիշի բարձրացմանը և գիտական ու պրոֆեսիոնալ օղակներում առավել արդյունավետ համագործակցությանը արտերկրի գործընկերների հետ,- ասել է Էդգար Խաչատրյանը։
«ԱյՍիթի» ընկերությունը դասընթացներն անցկացնում է տարբեր ոլորտներում հայտնի կազմակերպությունների հետ։
Առաջին դասընթացն անցկացվել է «ARMACAD» կազմակերպության հետ՝ հասարակական գիտությունների ոլորտի ներկայացուցիչների համար։ Մինչև սեպտեմբեր կանցկացվեն դասընթացներ «SYL», «APMA», «FYCA», «European Movement Armenia» և այլ կազմակերպությունների հետ։ Համագործակցության շնորհիվ ստողծվել է ինտերնետային կայքը, որը դառնալու է «հայկական գիտական բլոգների շտեմարան»։
Հայաստանյան բլոգները կաշխուժանան

7or.am