Ոտիկանները Րաֆֆի Հովհաննիսյանին թույլ չեն տվել վրան կամ ծածկ խփել
«iLur.am»-ի թղթակիցն այսօր առավոտյան այցելել է Ազատության հրապարակում մարտի 10-ից հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին: Վերջինս հավաստիացրել է, որ գանգատներ չունի:
«Եթե այստեղ եմ, ուրեմն շատ լավ եմ»,- նկատել է նա:
Րաֆֆի Հովհաննիսյանի կինը՝ Արմենուհի Հովհաննիսյանն էլ տեղեկացրել է, որ գիշերը սաստիկ ցուրտ է եղել, իսկ ոտիկաննները թույլ չեն տվել վրան կամ ծածկ խփել:
Ազատության հրապարակում են եղել նաև Րաֆֆի Հովհաննիսյանին սատարող երիտասարդ համակիրները, ովքեր նստացույց են անում: Նրանց խոսքով՝ իրենցից շատերը գիշերել են այնտեղ: Նրանք պատրաստվում են այս գիշեր էլ մնալ և աջակցել, ինչպես իրենք են բնորոշում՝ «հաղթանակ տարած իրենց նախագահին»: