Լրահոս

12.03.2013 10:54


Սերժ Սարգսյանը քննարկում է Արմեն Աշոտյանին Ֆրանսիայում ՀՀ դեսպան նշանակելու հա՞րցը

Սերժ Սարգսյանը քննարկում է Արմեն Աշոտյանին Ֆրանսիայում ՀՀ դեսպան նշանակելու հա՞րցը

«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ կրթության և գիտության ոլորտի կառավարումը  չի բացառվում այս անգամ վստահեն մեկ այլ ՀՀԿ-ականի։ Բանն այն է, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին Սերժ Սարգսյանը, հնարավոր է, դեսպան ուղարկի որևէ եվրոպական երկիր։ 

«Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ այս օրերին Սերժ Սարգսյանը քննարկում է Արմեն Աշոտյանին Ֆրանսիայում ՀՀ դեսպան նշանակելու հարցը։ Նկատենք, որ Արմեն Աշոտյանը վերջին հինգ տարվա ընթացքում երեք անգամ դիմել է Սերժ Սարգսյանին՝ խնդրելով իրեն դեսպան նշանակել որևէ երկրում, այդ թվում՝ նույնիսկ ԱՊՀ տարածքում։ Սերժ Սարգսյանն ամեն անգամ մերժել է Արմեն Աշոտյանին»,-գրում է պարբերականը:
«Չորրորդ ինքնիշխանություն»

Այս խորագրի վերջին նյութերը