Լրահոս

12.03.2013 10:29


Արտագնա աշխատանքը՝ ընտանիքների քայքայման հիմնական պատճառ

Արտագնա աշխատանքը՝ ընտանիքների քայքայման հիմնական պատճառ

«Շիրակ կենտրոնը» իր նախորդ մի շարք հրապարակներում բազմիցս է անդրադարձել աղետի գոտում, հատկապես վագոն-տնակներում բնակվող անօթևանների շրջանում միայնակ մայրերի ընտանիքների զգալի թվի առկայության և նրանց սոցիալական դժվար ապրելակերպի խնդիրներին: Մեր դիտարկումներով՝ բազմաթիվ ընտանիքներից տղամարդկանց բացակայության հիմնական պատճառը արտագնա աշխատանքն է, որը, կարելի է ասել, կրում է զանգվածային բնույթ: Ավելին, վերջին շրջանում նկատվում է մի ցավալի երևույթ ևս՝ ավելանում է արտագնա աշխատանքի մեկնող կանանց ու աղջիկների թիվը: 

Անցած ամիս լոսանջելեսյան բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված դրամական միջոցներով գնված վառելափայտի տրամադրման և տեսանյութ պատրաստելու նպատակով «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները հերթական բարեգործական այցելությունը կատարեցին Գյումրու անմիջական հարևանությամբ գտնվող Շիրակ գյուղ: Ներկայացվող տեսանյութը 88-ի երկրաշարժից անմիջապես հետո Բաքվի ջարդերից մազապուրզ եղած և Շիրակի մարզի Շիրակ գյուղում ապաստանած, իր երկու զավակների հետ տնակում բնակվող միայնակ մայր Յանա Համբարձումյանի դժվար ապրելակերպի մասին է:

http://youtu.be/GvQzbTI_70U

Այս խորագրի վերջին նյութերը