Լրահոս

12.03.2013 10:22


Այսօր Մոսկվայում կկայանա Սարգսյան–Պուտին հանդիպումը

Այսօր Մոսկվայում կկայանա Սարգսյան–Պուտին հանդիպումը

Մոսկվայում մարտի 12-ին կկայանա Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: ՀՀ նախագահի 2013թ. ընտրություններից հետո Նախագահ Սերժ Սարգսյանի արտերկրյա առաջին այս այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների լայն օրակարգ, այդ թվում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Երկկողմ հարաբերությունների օրակարգից բացի, ՀՀ և ՌԴ նախագահները կանդրադառնան ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հարցերին:

Ըստ չճշտված լուրերի՝ հանդիպման ընթացքում անդրադարձ կլինի նաև Ստեփանակերտի օդանավակային շահագործման խնդրին։

Այս խորագրի վերջին նյութերը