Վենեսուելայի միակ ընդդիմադիր հեռուստաալիքը վաճառվում է
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Վենեսուելայի միակ ընդդիմադիր «Globovision» հեռուստաալիքը վաճառվում է։ Գործարքը տեղի կունենա ապրիլի 14-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններից անմիջապես հետո: Հեռուստաալիքը մտադիր է գնել տեղացի գործարար Խուան Դոմինգո Կորդերոն։
Վենեսուելայի Հեռուսահաղորդակցման ազգային կոմիտեն բազմիցս տուգանել է «Globovision»–ին: Մասնավորապես, անցած տարվա հունիսին հեռուստաալիքը շուրջ 9 մլն բոլիվար (2 մլն դոլար) վճարեց Ռոդեո բանտում տեղի ունեցած խռովությունը կողմնակալ կերպով լուսաբանելու համար: Իսկ մինչ այդ, երկրի Գերագույն դատարանը տուգանքը ժամանակին չվճարելու համար կալանքի տակ էր դրել «Globovision»-ի 24 մլն բոլիվար արժողությամբ սեփականությունը։