Րաֆֆի Հովհաննիսյան. «Ես իմ խոսքերին լուրջ եմ վերաբերվում, ենթադրում եմ, որ բոլորը գիտեն դա»
«Ազատության» հրապարակում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հերթական անգամ հայտարարեց, որ «ապրիլի 9-ին ծնվելու է նոր Հայաստան»։ «Մինչև ապրիլի 9-ը սպասում եմ Սերժ Սարգսյանի ինքնագնահատականին ու ինքնամաքրմանը։ Ես իմ խոսքերին լուրջ եմ վերաբերվում, ենթադրում եմ, որ բոլորը գիտեն դա: Ուրեմն պայքար` մինչև հաղթանակ»,-ընդգծել է Հովհաննիսյանը։ Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի խոսնակի այսօրվա հայտարարությանը, թե ինքը մերժել է կրկին հանդիպելու Սերժ Սարգսյանի առաջարկը, Հովհաննիսյանն ասաց. «Դա հերթական սուտն է։ Ես չեմ մերժել հանդիպման, հաղորդակցման որևէ առաջարկ: Ես հիմա ասում եմ, որ ձեզ համար հարմար ժամի հրավիրում եմ այս համազգային տագնապը հաղթահարելու համար նստարանի վրա բաց կամ փակ քննարկման: Ես կողմ եմ բաց քննարկման»:

7օr.am