Լրահոս

27.06.2009 11:11


Ռուսաստան, Ադրբեջան, «Նաբուկո»

Ռուսաստան, Ադրբեջան, «Նաբուկո»

Հունիսի 29-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Իլհամ Ալիևի հրավերով, պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան։ Ռուսական մամուլում նշվում է, որ այցն այս հնարավոր է դրական անդրադարձ ունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա։ Ռուսաստանը նաև մտադիր է պայմանավորվածություն ձեռք բերել ադրբեջանական գազի գնման հարցում։ «Նաբուկոյի» ստորագրման նախաշեմին, որի հիմնական մատակարարը համարվում է Ադրբեջանը, Մոսկվան ձգտում է դուրս հանել ադրբեջանական գազն այդ նախագծից։ «Գազպրոմը» հայտարարել է, որ պատրաստ է գնել ամբողջ ադրբեջանական գազը շուկայական գներով։

 

Այս խորագրի վերջին նյութերը