Եկեղեցին փորձել են նորոգել գյուղացիների միջոցներով
«Սյունիքի մարզի Սևաքար գյուղի եկեղեցին նորոգելու համար ֆինանսական միջոցներ են պետք, եւ ես դիմել եմ հանրապետությունում ու երկրի սահմաններից դուրս ապրող սեւաքարցիներին` փորձելով համախմբել նրանց եւ մեր միջոցներով նորոգել սրբատեղին: Ոչ մի պատկան կառույցի չեմ դիմել», -«7օր»-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասել է Սեւաքարի գյուղապետ Արտաշես Հակոբյանը: Նա հերքել է մամուլում հրապարակված տեղեկատվությունը, թե դիմել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային ծառայության պետին եւ Սյունյաց թեմին, եւ իրեն ասել են՝ գյուղում փողատեր մարդ ճարի, թող նորոգի:
Գյուղապետի խոսքով՝ մարզային ծառայության պետն առաջարկել է հանդիպել «Երկիր եւ մշակույթ» ֆրանսիական կազմակերպության ներկայացուցիչների հետ` ներկայացնել եկեղեցու վիճակն ու խնդրել նրանց նորոգել նաեւ Սեւաքարի եկեղեցին:
Նշենք, որ «Երկիր եւ մշակույթը» արդեն տեւական ժամանակ է՝ Հայաստանում իրականացնում է եկեղեցիների վերականգնում ու նորոգում:
Մեզ հետ հեռախոսազրույցում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՄՊ մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանը տեղեկացրեց, որ անցյալ տարի ինքը «Երկիր եւ մշակույթ» կազմակերպությանը գրավոր առաջարկել է նորոգել առավել վտանգված երկու ` Շիկահողի եւ Սեւաքարի եկեղեցիները: Կազմակերպությունը նախապատվությունը տվել է Շիկահողի եկեղեցու նորոգմանը: