Լրահոս

11.03.2013 20:15


Սուրճը՝ շարժիչի համար էներգիայի աղբյուր

Սուրճը՝ շարժիչի համար էներգիայի աղբյուր

Անգլիացի հնարագետ Մարտին Բեկոնը ստեղծել մեքենա, որի շարժիչը որպես էներգիայի աղբյուր օգտագործում է սուրճի մշակումից հետո մնացած թափոնները:  Հատուկ վառարան-արտադրիչի մեջ թափոնները տաքացվում են, ինչի շնորհիվ CO–ն և ջրածինը անջատվում են: Այդուհետև դյուրավառ գազը սառեցվում է և օգտագործվում որպես ավտոմեքենայի շարժիչի հիմնական վառելիք:

Հարկ է նշել, որ Մարտինը մեքենայի շարժիչը չի փոխել, այլ ընդհամենը ձևափոխել է: Բեկոնը հայտնում է, որ վառելիք ստեղծելու համար կարելի է օգտագործել ցանկացած թափոն, որի վառվելու ընթացքում CO է արտադրվում: Փորձարկումների համար գյուտարարն օգտագործել է հին Ford P100 մակնիշի ավտոմեքենան, որով կարողացել է 105 կմ/ժ արագություն բացել: Մատինը նաև նշում է, որ  10 կգ թափոնը բավարարում է  88 կմ ճանապարհ անցնելու  համար:  

Այս խորագրի վերջին նյութերը