Ցուցարարները ներխուժել են Ստոկհոլմում Իրանի դեսպանատուն
Ստոկհոլմում Իրանի դեսպանատուն են ներխուժել նախագահական ընտրություններում Մահմուդ Ահմադինեջադի հաղթանակի դեմ բողոքող ցուցարարները։ Ինչպես «Associated Press»-ին տեղեկացրել է Շվեդիայի ոստիկանության ներկայացուցիչ Ուլֆ Հոգլանդը, ցուցարարները քարերով փշրել են շենքի պատուհանները, ներս են խուժել և վիրավորել դիվանագիտական առաքելության աշխատակիցներից մեկին։ Ըստ նախնական տվյալների՝ նա ուղեղի ցնցում է ստացել։ Ոստիկանության տվյալներով՝ անկարգություններին մասնակցել է մոտ 150 մարդ։
Ոստիկաններին հաջողվել է դուրս մղել ակտիվիստներին, որոնցից մեկին ձերբակալել են։
-Մենք պահանջում ենք Իրանում քաղաքական վարչակարգի փոփոխություն։ Իրանցիները չեն ցանկանում ապրել իսլամական վարչակարգում,- ասել է անկարգությունների մասնակիցներից մեկը։

Ըստ «Lenta.ru»-ի