Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, ՀՀ ԱԻ նախարարության աջակցությամբ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թիվ 3 ուսումնական շենքում (հասցե` Ալեք Մանուկյան 13) կանցկացվի հատուկ տակտիկական ուսումնավարժություն` հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման թեմայով։
Միջոցառմանը ներկա կլինի ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։
Ուսումնավարժության նպատակներն են.
- բարձրացնել հրդեհաշիջման և փրկարարական գործողությունները ղեկավարող անձանց հմտությունները.
- կատարելագործել ՓԾ արձագանքող ուժերի հմտությունները.
- գործնականում ստուգել համալսարանի ՔՊ պլաններով նախատեսված գործողությունների իրականացումը.
- կատարելագործել արտակարգ պատահարներին արձագանքող ուժերի համագործակցությունը։
Ուսումնավարժությանը ներգրավված են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության, ոստիկանության, շտապօգնության, էներգետիկայի նախարարության վթարային ծառայության, «Երևան-գազ» և «Երևանջուր» ՓԲ ընկերությունների, ինչպես նաև մանկավարժական համալսարանի աշխատակիցներ։
***
Մտահղացման համաձայն` մանկավարժական համալսարանի 3-րդ մասնաշենքի 4-րդ հարկի խորհրդակցությունների դահլիճում հրդեհ է բռնկվել, որը գրավել է շուրջ 100 քմ տարածք։ Կա պայմանական 6 տուժած, որոնք ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ և այլ վնասվածքներ։ Առկա է հրդեհի տարածման ու ծխապատ գոտու առաջացման վտանգ, և անհրաժեշտ է տարհանել տվյալ շենքում գտնվող դասախոսական կազմին և 1200-ից ավելի ուսանողներին։
Ուսումնական հրդեհ` մանկավարժական համալսարանում