Լրահոս

11.03.2013 14:52


Յուրա Մովսիսյանն իր հեթ-տրիկը ֆանտաստիկա է համարում

Յուրա Մովսիսյանն իր հեթ-տրիկը ֆանտաստիկա է համարում

Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային թիմի նորեկ, 25-ամյա Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» կազմում անցկացրած առաջին իսկ խաղում իր հեթ-տրիկը ֆանտաստիկա է համարում։ 

–Ինձ բոլոր գոլերն էլ դուր եկան: Յուրաքանչյուրն էլ որոշակի ջանքեր պահանջեց,–ասել է նա:

Խաղից հետո սպարտակցի թիմակիցներն իրենց ստորագրություններով գնդակը նվիրել են Յուրային։

–Ինձ համար սա հաղթական խաղի գնդակ է:

Ի դեպ, Յուրա Մովսիսյանը գերազանցեց «Սպարտակի» լավագույն ռմբարկու, լեգենդար Նիկիտա Սիմոնյանին, ով իր առաջին գոլն այդ թիմի կազմում խփել է 4-րդ խաղում իսկ, հեթ-տրիկ կատարել 18-րդում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը