2013թ. մարտի 07-ին Երևանի Կենտրոնի դատարանում մեկնարկեց Մաշտոցի 33/1 շենքում բնակարանի ստանալու համար «Արին կապիտալ» ընկերությանը վճարած, սակայն բնակարանը չստացած, խաբված գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով դատաքննությունը:
Հիշեցնենք, որ սա դեռևս 2011թ. խարդախության փաստով հարուցված, սակայն ավագ դատախազ Արման Հակոբյանի <>` 2012թ. նոյեմբերի 21-ի ցուցումով, միանգամայն այլ ընթացք ստացած և մի քանի օր անց <<Առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու>> մեղադրանքով դատարան ուղարկված գործն է:
Դատախազ Հակոբյանին փոխարինած դատախազ Լևոն Չարխիֆալակյանը 2013թ. մարտի 07-ի դատական նիտում հրապարակեց առաջադրված մեղադրանքը, համաձայն որի`Եսայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, <<հանդիսանալով <> ներդրումային ՍՊԸ ծառայող` տնօրեն, իր կարգադրիչ լիազորությունները այդ կազմակերպության շահերին հակառակ և ընկերության սեփականատեր Էդմոնդ Խուդյանի օգտին օգտագործելով քաղաքացի Լուսինե Գյուլխասյանին առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել, ինչն էլ ծանր հետևանքներ է առաջացրել>>:
Միակ ամբաստանյալ Էդուարդ Եսայանը մեղադրանքի հետ չհամաձայնեց ` նշելով, որ անհասկանալի է, թե որտեղ է ինչ չարաշահել:
Այնուհետև դատարանում ցուցմունք տվեցին տուժողը և նրա հայրը` գործով վկա Գևորգ Գյուլխասյանը: Այդ ցուցմունքներից պարզ դարձավ, որ գործի փաստերը միանգամայն այլ են, քան առաջադրված մեղադրանքը: Մեղմ ասած, դատախազի ցուցումի հիման վրա հապճեպ առաջադրված մեղադրանքի ու հանցագործությունը կատարած անձանց շրջանակի որոշման հարցում գործի նախաքննության ժամանակ <> էր կատարվել:
Այսպես. ինչպես հանցագործությունից տուժած Լուսինեի, այնպես էլ նրա հոր խոսքերով` բնակարանի պայմանագիրը կնքելուց ու գումարը վճարելուց հետո շուրջ 2.5 տարի այդ բնակարանն իրենց տիրապետության տակ է եղել, ներքին հարդարման աշխատանքներ են իրականացրել, մուտքի դուռ են տեղադրել: Սակայն բնակարանի առուվաճառքի հիմնական պայմանագիր չի կնքվել և սեփականության վկայական չեն ունեցել. <>,- դատարանում պատմեց տուժող Լուսինե Գյուլխասյանը:
<>,- նշեց Լուսինե Գյուլխասյանի հայրրը` վկա Գևորգ Գյուլխասյանը:
Տուժողը պատմեց, որ 2010 թվականի սեպտեմբերից մինչև նոյեմբերի վերջ իր հոր հետ պարբերաբար զանգել են թե’ Վլ.Մանգասարյանին, թե’ ընկերության մյուս սեփականատեր Ղևոնդ Ղալումյանին` պարզաբանում ստանալու համար, թե երբ են վկայական ստանալու. <>: Բայց թե ինչու պետք է նորից իր եղբոր անունով լիներ, դա էլ էր իմ համար հարցական: Որոշեցինք հանդիպել Վլադ Մանգասարյանի գրասենյակում` Ղևոնդ Ղալումյանի և Եսայանի ներկայությամբ: Վլադն էլի համոզում էր, թե խնդիր չկա, մեզ մտերիմ մարդիկ եք, բնակարանը Ձերն է: Էլի փափուկ բարձ, հանգստացնում են մեզ, ուղարկում: Մեկ էլ հանկարծ նոյեմբեր ամսին իմ գրասենյակ է գալիս մի մարդ և ներկայանում որպես Արմեն Գալստյան, ով իմ բնակարանի տերն է>>,- պատմում է տուժած քաղաքացին:
Վկան Գևորգ Գյուլխասյանը նույնպես հիշեց, որ 2010 թվականի նոյեմբեր ամսին Վլ.Մանգասարյանը խոստանում էր, թե բնակարանը հաստատ իրենցն է և ոչ մի խնդիր չկա, մինչդեռ, ինչպես վկան նշեց, Վլ.Մանգասարյանն այդ ժամանակ արդեն իմացել է, որ բնակարանը այլ անձի է վաճառված:
<>,- իր ցուցմունքում պատմեց Գևորգ Գյուլխասյանը:
Վլ.Մանգասարյանի կողմից իրենց խաբելու և Մանգասարյանի նկատմամբ նախաքննության ժամանակ տեղ գտած հովանավորչությունից վրդովված, Գևորգ Գյուլխասյանը հայտարարեց. <>:
Փաստորեն, ըստ տուժողի և վկայի ցուցմունքների, տեղի ունեցածն իրականում խարդախություն է, որի կազմակերպչին ու մյուս հանցակիցներին մեղադրանք չի առաջադրվել:
Տուժողի և վկայի ցուցմունքներից դատախազի համար պարզ դարձավ, որ գործի քննությունն այլ ուղղությամբ է ընթանում, քան առաջադրված մեղադրանքն է:
Դատախազն իր ուղղորդված հարցադրումներով համառորեն փորձում էր հայր և դուստր Գյուլխասյաններից պատասխան կորզել, որ գործարքի գումարը Խուդյանն է ստացել և նա է պատասխանատու գործարքի չկայացման համար: Սակայն Գյուլխասյանները, շահագրգռված լինելով իրական փաստերի արձանագրման և գոնե դատարանում գործի ճիշտ քննություն իրականացնելու հարցում, պնդում էին, որ իրենք ոչ թե Խուդյանի զոհն են, այլ իրենց վստահությունը չարաշահած, իրենց խաբած ու բնակարանին տիրած խմբի:
Դատախազի ուղղորդող հարցերը նաև պաշտպանական կողմի արդարացի զայրութն առաջացրեց:
Սակայն Դատախազը շարունակեց իր այդ հարցերը և տուժողին հարց ուղղեց, թե ինչու էր տուժողը բնակարանի ձեռք բերման պայմանագիր կնքելիս վստահել ինչ-որ անծանոթ մարդու` Ռուբեն Մանգասարյանին և պայմանագիրը նրա հետ կնքել: Տուժողն այդ հանգամանքը բացատրեց հետևյալ կերպ. <>:
Դատախազն այդ դրվագով ուղղորդող հարց ուղղեց նաև վկային. <>, որին Գևորգ Գյուլխասյանը պատասխանեց, որ <>:
Պատասխանելով մեղադրող դատախազի մյուս հարցին, թե ինչու Լուսինե Գյուլխասյանը իր բնակարանը չի պահանջել անմիջապես Էդմոնդ Խուդյանից, Լուսինե Գյուլխասյանը նշեց հետևյալը. <>:
Մեղադրող դատախազի այն հարցին թե ի վերջո, ըստ վկայի, գումարը ում մոտ մնաց, վերջինս պատասխանեց. <>-ի: Պատասխանը չգոհացրեց մեղադրողին, նա ցանկանում էր պատասխան հնչի, որ` Էդիկ Եսայանը գումարը կրկին Խուդյանին է հանձնել: Վկա Գևորգ Գյուլխասյանն էլ մի քանի անգամ, ինչպես մեղադրողի, այնպես էլ պաշտպանական կողմի այդ նույն հարցին պատասխանելով հայտնեց, որ Խուդյանը գումարը դրել է դիպլոմատի մեջ ու իր աչքի առաջ հանձնել է Եսայանին` ընկերության հաշվին մուտքագրելու համար: Ինչն էլ, ինչպես ցույց է տվել այս գործով իրականացված փորձաքննությունը, իրականացվել է:
Նույն դատական նիստում պետք է ցուցմունք տար նաև այս գործով 2-րդ և վերջին վկա Ռուբեն Մանգասարյանը: Վերջինս սակայն դատարանին ներկայացրեց տեղեկանք, որ գտնվում է հոգեմետ դեղերի ազդեցության տակ և չի կարող ցուցմունք տալ: Վկան փաստաթղթեր ներկայացրեց, որոնց համաձայն ինքը հոգեկան հիվանդությամբ է տառապում և հայտարարեց, որ նախաքննության ժամանակ էլ է հոգեմետ դեղեր օգտագործել: Դատախազը միջնորդեց այդ հիվանդության կապակցությամբ մի շարք հարցումներ կատարել: Դատարանը միջնորդությունը բավարարեց և վկայի կողմից ցուցմունք տալու հարցը հետաձգվեց` մինչ հարցումների պատասխանի ստացումը:
Ամբաստանյալ Էդուարդ Եսայանի պաշտպան Կարինե Խաչատրյանը միջնորդեց, որպես վկա դատակոչել Վլադիսլավ Մանգասարյանին: Դատարանն այս միջնորդությունն էլ բավարարեց:
Հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 18-ին՝ ժամը 9։30, որի ընթացքում կհարցաքննվի Վլադիսլավ Մանգասարյանը:
Մեղադրանքը պաշտպանող դատախազ Լևոն Չարխիֆալակյանը չցանկացավ լրագրողին պարզաբանում տալ այս դատական նիստում տրված ցուցմունքներին տրամաբանորեն հակասող մեղադրական եզրակացության վերաբերյալ, պատճառաբանելով, որ <>:
Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ
«Սրանք բոլորը մի խումբ են...»