Լրահոս

11.03.2013 14:13


«Կոնֆետն էլ հո հաց չէ». Րաֆֆի Հովհաննիսյանին կոնֆետ են հյուրասիրել

«Կոնֆետն էլ հո հաց չէ». Րաֆֆի Հովհաննիսյանին կոնֆետ են հյուրասիրել

«aravot.am»–ը գրում է, որ Ազատության հրապարակում այս պահին մի քանի տասնյակ մարդիկ են, ովքեր եկել են աջակցելու Րաֆֆի Հովհաննիսյանին, ով րոպեներ առաջ լքել էր հրապարակը և շարունակում էր իր բարևարշավը հրապարակի շրջակայքում. պտտվում և կրկին վերադառնում է հրապարակ, որտեղ իրեն սպասում են հավաքվածները:

Ր. Հովհաննիսյանի՝ հրապարակ վերադառնալուն պես, մի պապիկ, մոռանալով, թե ինչու է գտնվում հրապարակում, փորձել է կոնֆետ հյուրասիրել Րաֆֆիին, որից վերջինս հրաժարվել է, հիշեցնելով, որ ինքը հացադուլի մեջ է, և բացի ջրից, ուրիշ ոչինչ ընդունել չի կարող, կրկին լքելով հրապարակի տարածքը:

«aravot.am»–ի հետ առանձնազրույցում պապիկն ասել է, որ կոնֆետի մեջ ոչինչ չկա, և Րաֆֆին կարող էր այն հանգիստ ընդունել.

«Կոնֆետն էլ հո հաց չէ»,-զարմանքով ասել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը