Լրահոս

11.03.2013 20:29


Տեղաբաշխվել են 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Տեղաբաշխվել են 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Մարտի 11-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52103148 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 2 մլրդ 381 մլն 190 հազ դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 281 մլն 190 հազ դրամ, իսկ ոչ մրցակցային`  100 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 910 638 071 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.7053 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.7315 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 դիլեր և գանձապետական պահառուն:

Այս խորագրի վերջին նյութերը