Հետընտրական փուլում ընտրախախտումների վերաբերյալ 4 նյութ ուղարկվել է ՀՔԾ
ՀՀ նախագահական ընտրությունների հետընտրական փուլում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով` քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 82 դեպք, որից 17 դեպքերը վերաբերվում են ընտրակաշառքներին, 25-ը` մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն ընտրելուն, 13-ը` քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 5-ը` ընտրատեղամասում կատարված վիճաբանությանը և սպառնալիքին, 4-ը` քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 5-ը` ընտրությունները կամ քվեարկության արդյունքները կեղծելուն, 2-ը` ընտրական հանձնաժողովի աշխատանքներին ու դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն և 11 այլ խախտումներ` կապված ընտրացուցակների անճշտությունների և ընտրական հանձնաժողովների աշխատանքի հետ: Նշված 82 ահազանգերից 43-ը ստացվել է Երևան քաղաքում, իսկ 39-ը` մարզերում:
Հիշյալ 82 դեպքերից 42-ի վերաբերյալ ահազանգեր են ստացվել քաղաքացիներից /լրատվամիջոցներով և հեռախոսակապով/, 35-ը ստացվել են Ր. Հովհաննիսյանի նախընտրական շտաբներից, 5-ը` ՄԻՊ գրասենյակից: Ստացված ահազանգերով և դեպքերով համապատասխան ստորաբաժանումների կողմից կատարվում են ստուգումներ և նախապատրաստվում են նյութեր:
Նշված 82 դեպքերից 48 նյութով որոշում է կայացվել` քրեական գործի հարուցումը մերժելու մասին և 16 նյութեր եզրակացությամբ շարք են կցվել` թողնվելով անհետևանք, 4 նյութ ուղարկվել է ՀՔԾ, որից 1 նյութ հետ է վերադարձվել, 1 նյութ միացվել է ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում ընտրախախտումների փաստով հարուցված քրեական գործին, 4 նյութ, որպես նույնաբովանդակ, կցվել է ընթացիկ նյութերի, 1 նյութով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն, 9 նյութ գտնվում է ընթացքի մեջ:
Հետընտրական փուլում ընտրախախտումների վերաբերյալ 4 նյութ ուղարկվել է ՀՔԾ
ՀՀ նախագահական ընտրությունների հետընտրական փուլում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով` քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 82 դեպք, որից 17 դեպքերը վերաբերվում են ընտրակաշառքներին, 25-ը` մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն ընտրելուն, 13-ը` քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 5-ը` ընտրատեղամասում կատարված վիճաբանությանը և սպառնալիքին, 4-ը` քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 5-ը` ընտրությունները կամ քվեարկության արդյունքները կեղծելուն, 2-ը` ընտրական հանձնաժողովի աշխատանքներին ու դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն և 11 այլ խախտումներ` կապված ընտրացուցակների անճշտությունների և ընտրական հանձնաժողովների աշխատանքի հետ: Նշված 82 ահազանգերից 43-ը ստացվել է Երևան քաղաքում, իսկ 39-ը` մարզերում:
Հիշյալ 82 դեպքերից 42-ի վերաբերյալ ահազանգեր են ստացվել քաղաքացիներից /լրատվամիջոցներով և հեռախոսակապով/, 35-ը ստացվել են Ր. Հովհաննիսյանի նախընտրական շտաբներից, 5-ը` ՄԻՊ գրասենյակից:
Ստացված ահազանգերով և դեպքերով համապատասխան ստորաբաժանումների կողմից կատարվում են ստուգումներ և նախապատրաստվում են նյութեր: