Լրահոս

11.03.2013 12:48


Անահիտ Բախշյան. «ՍԴ-ը երբևէ չի պաշտպանել պետության շահը»

Անահիտ Բախշյան. «ՍԴ-ը երբևէ չի պաշտպանել պետության շահը»

Այսօր հրավիրված ասուլիսին բանավիճել են «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Սուքիաս Ավետիսյանը։ «Հացադուլը վերջին քայլը չէ, սակայն չեմ կարծում, որ մենք այստեղ հավաքվել ենք, որպեսզի մեկնաբանենք Րաֆֆիի քայլը, դա ինքը շատ հստակ արել է: 560 տեղամասերում ժողովրդի մասնակցությունը եղել է ութսուն տոկոսից ավելին, սակայն մեզանից ով չգիտի, որ այդ գյուղացիները հիմա գյուղում չեն»,–ասել է Ա. Բախշյանը։ Ի պատասխան՝ ՀՀԿ պատգամավորն արձագանքել է. «Դա Րաֆֆի Հովհաննիսյանի խնդիրն է, սակայն կարծում եմ, որ նա պետք է սպասեր ՍԴ-ին: Կարծում եմ, որ հացադուլը կազդի ՍԴ-ի օբյեկտիվ որոշման  վրա»։

«Ժառանգության» ներկայացուցիչն էլ ընդգծել է, որ ՍԴ-ի որոշումները միշտ բխել են միայն իշխանությունների շահերից և այն երբևէ չի պաշտպանել պետության շահը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը