Գալուստ Սահակյան. «Միայն իմ դիակի վրայով արտահայությունը, երևի, լեզվի սայթաքում է»
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ, ԿԸՀ–ի տվյալներով նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին՝ ասել է.
–Իր իրավունքն է, կցանկանա՝ հաց կուտի, չի ցանկանա՝ չի ուտի:
Սահակյանը վստահ է, որ Հովհաննիսյանը պայքարի այս ձևով որևէ բանի չի հասնի.
–Ինձ համար ընդունելի չէ հացադուլը: Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը՝ միայն իմ դիակի վրայով, երևի լեզվի սայթաքում է, եթե ոչ, ուրեմն անլուրջ է: Նման կերպ տրամաբանական չէ ժողովրդին առաջնորդելը: Սերժ Սարգսյանը և նրա ամբողջական թիմը երբեք չեն գնա յուրայինների դիակների վրայով անցնելու ճանապարհով: Սերժ Սարգսյանը շատ դիակներ է տեսել իր կյանքի ճանապարհին և կարողացել է ցավել նրա համար: Մենք զոհերի կողմնակից չենք, և պատերազմի ժամանակ էլ ասում էինք մեր մարտիկներին՝ մեռնելու իրավունք չունես: Մեռնել` նշանակում է անկարողություն: Սերժ Սարգսյանը կերդվի Սահմանադրության համաձայն,–պնդել է Գ. Սահակյանը:
Նա չի բացառել նաև, որ եթե հասարակությանը պետք լինի, Սերժ Սարգսյանը, հնարավոր է, այցելի Րաֆֆի Հովհաննիսյանին, քանի որ հանդուրժող մարդ է.
ՀՀԿ խմբակցության ղեկավարը խոսել է նաև նոր ձևավորվելիք կառավարությունից և նշել, որ այնտեղ հնարավոր է՝ լինեն այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ևս:
–Վարչապետէփոխվում, ոչթեորնավատնէ, այլծրագիրկա, որուրիշնավելիլավկարողէանել, բայցմերթիմիորևէդերկատարչիփոխվելու,–ասել է Գ. Սահակյանը՝ անդրադառնալով վարչապետի փոփոխության մասին խոսակցություններին:
Գալուստ Սահակյան. «Միայն իմ դիակի վրայով արտահայությունը, երևի, լեզվի սայթաքում է»
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ, ԿԸՀ–ի տվյալներով նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին՝ ասել է.
–Իր իրավունքն է, կցանկանա՝ հաց կուտի, չի ցանկանա՝ չի ուտի:
Սահակյանը վստահ է, որ Հովհաննիսյանը պայքարի այս ձևով որևէ բանի չի հասնի.
–Ինձ համար ընդունելի չէ հացադուլը: Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը՝ միայն իմ դիակի վրայով, երևի լեզվի սայթաքում է, եթե ոչ, ուրեմն անլուրջ է: Նման կերպ տրամաբանական չէ ժողովրդին առաջնորդելը: Սերժ Սարգսյանը և նրա ամբողջական թիմը երբեք չեն գնա յուրայինների դիակների վրայով անցնելու ճանապարհով: Սերժ Սարգսյանը շատ դիակներ է տեսել իր կյանքի ճանապարհին և կարողացել է ցավել նրա համար: Մենք զոհերի կողմնակից չենք, և պատերազմի ժամանակ էլ ասում էինք մեր մարտիկներին՝ մեռնելու իրավունք չունես: Մեռնել` նշանակում է անկարողություն: Սերժ Սարգսյանը կերդվի Սահմանադրության համաձայն,–պնդել է Գ. Սահակյանը:
Նա չի բացառել նաև, որ եթե հասարակությանը պետք լինի, Սերժ Սարգսյանը, հնարավոր է, այցելի Րաֆֆի Հովհաննիսյանին, քանի որ հանդուրժող մարդ է.
–PR-ի տեսակետից շատ լավ բան է, բայց երիտասարդական ռոմանտիկայի մեջ է: Կանի այդ քայլը, ինչքանով որ անհրաժեշտություն կզգացվի:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը խոսել է նաև նոր ձևավորվելիք կառավարությունից և նշել, որ այնտեղ հնարավոր է՝ լինեն այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ևս:
–Վարչապետ է փոխվում, ոչ թե որ նա վատն է, այլ ծրագիր կա, որ ուրիշն ավելի լավ կարող է անել, բայց մեր թիմի որևէ դերկատար չի փոխվելու,–ասել է Գ. Սահակյանը՝ անդրադառնալով վարչապետի փոփոխության մասին խոսակցություններին:
7or.am