Լրահոս

11.03.2013 12:28


«Lonely Planet»–ը Այոմին գրած է եղել 5 տարի առաջ և դարակներից է հանել (տեսանյութ)

«Lonely Planet»–ը Այոմին գրած է եղել 5 տարի առաջ և դարակներից  է հանել (տեսանյութ)

Լեգենդար «Black Sabbath» ռոք խմբի կիթառահար Թոնի Այոմին հարցազրույց է տվել բրիտանական «Birmingham Mail» պարբերականին և անդրադարձել «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Սուջյանի «Lonely Planet» երգին։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Lonely Planet»–ի երաժշտության հեղինակը հենց Թոնի Այոմին է։

Պարզվում է, որ «Lonely Planet» երգը Այոմին գրած է եղել 5 տարի առաջ, և նրան ապշեցրել է, որ հայերն այդ մրցույթին ներկայացնելու համար ընտրել են այն։

«Ես ուղղակի ցնցված էի, երբ հայերը դիմեցին ինձ։ Ինձ հարցրին՝ արդյոք ունե՞մ այնպիսի մի ստեղծագործություն, որը դեռ կատարող չի գտել։ Ես էլ դարակներում պահված երգերի շարքից ընտրեցի «Lonely Planet»-ը և ուղարկեցի տղաներին»,-ասել է կիթառահարը։

Մարտի 2–ին տեղի ունեցած «Եվրատեսիլ–2013» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ընտրական փուլի ժամանակ որոշվեց, թե որ երգով է Շվեդիայի Մալմո քաղաքում հանդես գալու Գոռ Սուջյանը։ Ներկայացվեց չորս երգ, հեռուստադիտողների քվեարկությունների և ժյուրիի ձայների 50/50 համադրությամբ ընտրվեց «Lonely Planet» երգը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը