Սահմանդրական դատարանը մերժել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանի միջնորդությունը։ Նա պահանջել էր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին չընդունելորպես Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ, քանի որ նա պետական պաշտոնյա է և պետք է ներկայացնի պետությանը, ոչ թե նախագահին:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ընդգծել է, որ Սերժ Սերգասյանի լիազորագրում Հրայր Թովմասյանը ներկայացված է ոչ թե որպես նախարար, այլ պարզապես որպես իրավաբան:
Իր հերթին Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ ինքը մինչև հինգշաբթի արձակուրդում է։
Ղուկասյանը նաև միջնորդել էր Սերժ Սարգսյանին որպես վկա ներգրավել, ինչը ՍԴ–ն կքննարկիավելի ուշ:
Հիշեցնենք, որ այսօր ՍԴ–ն քննում է ՀՀ նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի ու Անդրեաս Ղուկասյանի միացյալ գործը 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ:
ՍԴ–ն Անդրիաս Ղուկասյանի միջնորդությունը մերժել է
Սահմանդրական դատարանը մերժել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանի միջնորդությունը։ Նա պահանջել էր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին չընդունել որպես Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ, քանի որ նա պետական պաշտոնյա է և պետք է ներկայացնի պետությանը, ոչ թե նախագահին:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ընդգծել է, որ Սերժ Սերգասյանի լիազորագրում Հրայր Թովմասյանը ներկայացված է ոչ թե որպես նախարար, այլ պարզապես որպես իրավաբան:
Իր հերթին Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ ինքը մինչև հինգշաբթի արձակուրդում է։
Ղուկասյանը նաև միջնորդել էր Սերժ Սարգսյանին որպես վկա ներգրավել, ինչը ՍԴ–ն կքննարկի ավելի ուշ:

7or.am