Լրահոս

11.03.2013 11:29


Դանակով հարվածողի ինքնությունը պարզվել է

Դանակով հարվածողի ինքնությունը պարզվել է

Մարտի 10-ին՝ ժամը 21։45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կիևյան կամրջի հարևանությամբ գտնվող խանութի մոտից մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1988թ. ծնված Գուրգեն Դ.-ն:
Պարզել է, որ անհայտ անձը նույն օրը՝ ժամը 21։00-ին, Կիևյան փողոցի հիշյալ խանութի մոտ դանակով հարվածել է Գուրգեն Դ.-ին և պատճառել վնասվածք:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հարվածողի ինքնությունը պարզվել է՝ 1983թ. ծնված Հարություն Ս.:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը