Աշխարհ

11.03.2013 10:24


Իրանում սկանդալ է հասունանում. Ահմադինեժադը, ցավակցելիս, չպետք է գրկեր Չավեսի մորը

Իրանում սկանդալ է հասունանում. Ահմադինեժադը, ցավակցելիս, չպետք է գրկեր Չավեսի մորը

Իրանում սկանդալ է հասունանում երկրի նախագահ  Մահմուդ Ահմադինեժադի պահվածքի համար։ Վերջինս Վենեսուելայի առաջնորդ Ուգո Չավեսի հրաժեշտի արարողության ժամանակ գրկել էր նրա մորը: Ահմադինեժադի պահվածքը որակվել է ոչ հարիր շարիաթի սկզբունքներին՝ այն է՝ իսլամ դավանող տղամարդու կողմից իրեն մերձավոր հարազատ չհանդիսացող կնոջը գրկելն անթույլատրելի է: «Երկրի ղեկավարի նման արարքը չի համապատասխանում իսլամի նորմերին։ Չպետք է թույլ տալ, որ նման բարքերը տարածվեն մեր երկրում»,–հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի համախոհ, մեջլիսի պատգամավոր Մուհամմեդ Դեհգանը: 

Այս խորագրի վերջին նյութերը