Լրահոս

23.11.2010 14:23


Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր

Նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել 34 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT34197119 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝  4 մլրդ 486 մլն 093 հազար դրամ, որից մրցակցային' 3 մլրդ 386 մլն 093 հազար դրամ, իսկ ոչ մրցակցայինը' 100 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 947 454 173 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբե­րությունը 8.3888 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութ­յունը' 9.9334 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 10 դիլեր և գանձապետական պահառուն:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը