Ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում. կան տուժածներ
Մարտի 9-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 04։30-ի սահմաններում Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո 4 քաղաքացիներ վիճաբանել, հայհոյել և բռունցքներով հարվածներ են հասցրել միմյանց: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նշված քաղաքացիները բերման են ենթարկվել բաժին, որտեղ պարզվել է, որ նրանցից երեքը` 1992թ. ծնված Շահեն Գ.-ն, 1988թ. ծնված Մարգար Ա.-ն եւ 1969թ. ծնված Արտակ Ա.-ն, Մոսկվա-Երևան չվերթի ուղևորներ են, իսկ 1980թ. ծնված Հայկ Հ.-ն Շահեն Գ.-ին դիմավորելու եկած ազգականն է: Նշված 4 անձինք մարմնական վնասվածքներ են ստացել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում. կան տուժածներ
Մարտի 9-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 04։30-ի սահմաններում Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո 4 քաղաքացիներ վիճաբանել, հայհոյել և բռունցքներով հարվածներ են հասցրել միմյանց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նշված քաղաքացիները բերման են ենթարկվել բաժին, որտեղ պարզվել է, որ նրանցից երեքը` 1992թ. ծնված Շահեն Գ.-ն, 1988թ. ծնված Մարգար Ա.-ն եւ 1969թ. ծնված Արտակ Ա.-ն, Մոսկվա-Երևան չվերթի ուղևորներ են, իսկ 1980թ. ծնված Հայկ Հ.-ն Շահեն Գ.-ին դիմավորելու եկած ազգականն է:
Նշված 4 անձինք մարմնական վնասվածքներ են ստացել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: