Լրահոս

11.03.2013 09:48


Վենեսուելայում նախագահական նոր ընտրությունները կանցկացվեն ապրիլի 14-ին

Վենեսուելայում նախագահական նոր ընտրությունները կանցկացվեն  ապրիլի 14-ին

Վենեսուելայում նախագահական նոր ընտրությունները կանցկացվեն  ապրիլի 14-ին: Այդ մասին հայտնել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Ըստ հասարակական կարծիքի ուսումնասիրությունների արդյունքների` առայժմ առաջատար դիրքերում է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլա Մադուրոն։ Նրա հիմնական մրցակիցը լինելու է ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսը։

 Հիշեցնենք, որ 2012թ. հոկտեմբերին կայացած ընտրություններում Ուգո Չավեսը հավաքել էր ընտրողների ձայների 54 տոկոսը, Կապրիլեսը` 45 տոկոսը:

 

Այս խորագրի վերջին նյութերը