Այսօր՝ ժամը 10։00-ին, ՍԴ-ում մեկնարկում է նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի միասնական դիմումի քննությունը։ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը երեկվա հանրավաքում հայտնել էր, որ իրենք նույն ժամին գնալու են Սահմանադրական դատարանի մոտ՝ պահանջելու վավերացնել Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը: Նա նշել էր, որ վերջին հնարավորությունն են տալիս ՍԴ-ին՝ իրենց ներկայացրած հայցադիմումի մասով արդար վճիռ կայացնելու համար:
Բողոքի գործողություն ՍԴ–ի դիմաց