Լրահոս

11.03.2013 09:28


ՍԴ–ն այսօր կքննի նախագահի նախկին թեկնածուների միասնական դիմումը

ՍԴ–ն այսօր կքննի նախագահի նախկին թեկնածուների միասնական դիմումը

Այսօր առավոտյան՝ ժամը 10:00-ին, Սահմանադրական դատարանը կքննի Հայաստանի նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի միասնական դիմումը: Թեկնածուները վիճարկում են «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի  որոշումը:
Միավորված գործով զեկուցողներ են նշանակվել Սահմանադրական դատարանի անդամներ Կիմ Բալայանը, Ֆելիքս Թոխյանը և Աշոտ Խաչատրյանը: 
ՍԴ-ում ԿԸՀ-ից լիազորված են մասնակցել հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը և ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը:
Գործի քննությանը Սերժ Սարգսյանի կողմից լիազորված են մասնակցել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը և Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: 
Րաֆֆի Հովհաննիսյանի լիազորված անձն է Փաստաբանների պալատի փաստաբան Կարեն Մեժլումյանը:

Այս խորագրի վերջին նյութերը