«Ստեղծագործ ձեռներեցություն» միջազգային ուսուցողական ծրագիրը մարտի 4-12-ը իրականացվում է Երևանում հայկական Երիտասարդական ակումբների դաշնության (Federation of Youth Clubs of Armenia) և նորվեգական IRIS կազմակերպության նախաձեռնությամբ: «Կառուցիր քո երազած երկիրը» (Dream Do Land) խորագիրը կրող դասընթացին մասնակցում են 8 երկրի 33 երիտասարդ: (Հայաստանը ներկայացված է Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA), Վրաստանը` Economic policy experts center-ի, Ռուսաստանը` Youth Theatre “Light” NGO-ի, Լատվիան` Biedriba Kukuzi-ի, Լիտվան` LegaPro-ի, Իսպանիան` Association Gantalcala-ի, Բուլղարիան` Student Media World Association-ի և Նորվեգիան` IRIS կազմակերպության կողմից): Ծրագրի հիմքում դրված է այն գաղափարը, որ ձեռներեցության ոլորտում ստեղծագործականությունն ու նորարարությունը անբաժան բաղկացուցիչներ են: Մասնակից երիտասարդներն այս օրերին հաստատում են այն միտքը, որ պատրաստ են ստեղծագործական մոտեցում ցուցաբերել ձեռնարկատիրական գործունեությանը և կարող են ոչ ֆորմալ կրթության շնորհիվ ձեռք բերել հաջողության հասնելու անհրաժեշտ գիտելիքներն ու կարողությունները:
Ծրագրի նպատակն է մասնագիտական գործիքների և խմբային աշխատանքների շնորհիվ օգնել մասնակիցներին ընդլայնել իրենց մտահորիզոնը. միշտ հիշել, որ երազանքներն են ընկած ցանկացած նորարարության հիմքում և որ երբեք չպետք է հրաժարվել երազանքից: Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը փաստում է, որ «ծրագիրը հաջողված է այն առումով, որ ութ երկրի ներկայացուցիչները տարբեր մշակույթների կրողներ են, ձեռներեցության մասին ունեն իրենց պատկերացումները, փորձը և ստեղծվել է հնարավորություն համատեղ ներկայացնելու իրենց ծրագրերն ու պատկերացումները, ինչպես նաև՝ ստանալ գիտելիքներ ու զարգացնել կարողությունները»:
«Նմանատիպ ծրագրեր իրականացվել են այլ երկրներում, սա թվով երրորդն է, արդյունավետ է այնքանով, որ առաջին հայացքից խենթ թվացող երազանքները փորձում են իրականացնել երիտասարդները, հիմք է դրվում ձեռնարկատիրական գործունեության: Միջմշակութային երկխոսություն է տեղի ունենում, ինչը հնարավորություն է ստեղծում հանդուրժողականության մթնոլորտ ձևավորելու»,- ասում է ծրագրերի համակարգող Նելլի Գիշյանը:
«Կառուցի՛ր քո երազած երկիրը»