Քաղաքական

10.03.2013 19:15


Րաֆֆի Հովհաննիսյան. «...դա իրենք կանեն իմ դիակի վրա» (տեսանյութ)

Րաֆֆի Հովհաննիսյան. «...դա իրենք կանեն իմ դիակի վրա» (տեսանյութ)

Այսօրվա հանրահավաքում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը  հայտարարել է, որ մինչև ապրիլի 9-ը «Սերժ Սարգսյանը պետք է ինքնաբացարկ հայտնի՝ ճանաչի ժողովրդի հաղթանակը»:

«Իսկ եթե ինքը որևէ ասելիք ունենա ինձ, կհանդիպեմ նրա հետ միայն Ազատության հրապարակում, ձեր առջև»,–ընդգծել է Հովհաննիսյանը։

«Ժառնագության» առաջնորդն իր ելույթում շեշտել է, որ քանի դեռ Սերժ Սարգսյանը ինքնաբացարկ չի հայտնել, ինքը մնալու է «Ազատության» հրապարակում։

 «Եթե ապրիլի 9-ին պարոն Սարգսյանը կեղծ երդում տա մեր Սահմանադրության և Սուրբ Աստվածաշնչի վրա, եթե Վեհափառ Հայրապետը  պղծի Աստվածաշունչը՝ օրհնելով ժողովրդին խեղող, ծախող թեկնածուին, դա իրենք կանեն իմ դիակի վրա: Ես մինչև մարտի 31-ը՝ մինչև Սուրբ Զատիկի տոնը, հայտարարում եմ մեր հրապարակում իմ վախադուլը, ստադուլը, և քանի դեռ պարոն Սարգսյանը ինքնաբացարկ չի արել, ես մնալու եմ Ազատության հրապարակում և հաց չեմ ուտելու, ու կեղծիք և սպառնալիք չեմ ընդունելու որևէ մեկի անունից: Եթե մինչև մարտի 31-ը պարոն Սարգսյանը դուխ չունեցավ ինքնաբացարկ անելու, ուրեմն միակ խնդրանք ունեմ՝ թող Սերժ Սարգսյանը Վեհափառին Հայրապետին (Րաֆֆին Հայրապետի փոխարեն սկզբում Հայրապետյան ասաց, ապա ուղղեց խոսքը–խմբ.) ասի՝ մի խմեք իմ կենացը»,-հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը։

 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը