Երեկ՝ ժամը 14։20-ի սահմաններում, փլուզվել է Սյունիքի մարզի Սևաքար գյուղի եկեղեցու (պետ. ցուցիչ. 8.87.2.) հարավային պատը (մինչև աջ ավանդատունը), արևմտյան պատը՝ 2/3 –ով, արմևտյան թաղակիր կամարն ամբողջությամբ: Եռանավ եկեղեցու կենտրոնական ու աջ նավերի վրա գտնվող տանիքը ևս փլվել է մինչեւ ավանդատունը ու խորանը: Եկեղեցու ձախ նավն ու տանիքը կանգուն են: Սրբատեղին կառուցվել է նախորդ դարում և երբևէ նորոգման չի ենթարկվել: Լուրջ վնաս եկեղեցուն հասցվել էր 1936-1937թթ. երկրաշարժերի ժամանակ:
Դեպքի վայրում աշխատում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայության և ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները:
Փլուզվել է Սյունիքի մարզի Սևաքար գյուղի եկեղեցին

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ