Լրահոս

10.03.2013 16:58


Վերջապես ե՞րբ է Գյումրիում լուծվելու անօթևանության խնդիրը (տեսանյութ)

Վերջապես ե՞րբ է Գյումրիում լուծվելու անօթևանության խնդիրը (տեսանյութ)

Նույնիսկ Գյումրիում կան մարդիկ, հիմնականում պաշտոնյաներ ու ԱԺ պատգամավորներ, որոնք բանից անտեղյակ, կամ գուցե հանրապետական իշխանությունների աչքը մտնելու համար, պարբերաբար հայտարարում են, թե այս քաղաքում անօթևանության խնդիրը լուծված Է: Այդ մարդիկ ոչ միայն չեն տեսնում, այլ նաև չեն մտածում այն խարխուլ վագոն-տնակներում, վխտացող առնետների հարևանությամբ, խոնավ ու ցուտ պայմաններում մի կերպ գոյատևող իրենց համաքաղաքացիների մասին: Մինչդեռ Գյումրիում դեռևս 4000-4500 ընտանիք կա, որոնց մեծ մասը վաղուց կորցրել է երբևէ լուսավոր և քարե բնակարան ունենալու հույսը: Նրանց մեծ մասը տարաբնույթ պատճառներով ընդգրկված չէ պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում:

Այս խորագրի վերջին նյութերը