ԲՀԿ-ի ցուցակը կգլխավորի Վարդան Օսկանյանը(տեսանյութ)
Այսօր` օրվա երկրորդ կեսին, տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի ընդլայնված նիստ: ԽորհուրդըորոշումէկայացրելմասնակցելԵրեւանիավագանուընտրություններին:«Մենք քաղաքապետի ընտրությանը մասնակցում ենք և մենք գնում ենք` հաղթելու համար: Ցուցակը գլխավորելու է Վարդան Օսկանյանը: Ավագանու ընտրությունից հետո լիարժեք հավաքվելու ենք և որոշելու ենք, թե ով է լինելու քաղաքապետ»,- ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Zham.am-ի հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում խոսակցությունները, թե քանի օր է ավագանու ընտրություներին մասնակցության ձեւաչափի վերաբերյալ բանակցություններ են ընթանում տարբեր քաղաքական ուժերի` մասնավորապես ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» հետ, ԲՀԿխորհրդարանականխմբակցությանքարտուղարՆիրաԶոհրաբյանը, հաստատեց. «Այո, տարբերքաղաքականուժերիհետմիասնականցուցակովընտրություններինմասնակցելուշուրջկոնսուլտացիաներտարվելեն: ԳագիկԾառուկյաննայսօրէլիրխոսքումնշեց, որԲՀԿ-նմշտապեսկողմէեղելեւպաշտպանելէառավելլայնհամախմբմանգաղափարըեւեթեքննարկումներըկբերեննրան, որԲՀԿառանցքիշուրջտեղիկունենաայդ` առավելլայնհամախմբումը, ապաԲՀԿ-նպատրաստէընտրություններինմասնակցելառավելլայնճակատով»: Zham.am-ի ունեցած տեղեկություններով, չնայած «ԲարգավաճՀայաստանի» համամասնականցուցակըպատրաստէ, բայցառաջիկաօրերինչիներկայացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողով` մինչեւ քաղաքական ուժերի միջեւ քննարկումների ավարտը:
ԲՀԿ-ի ցուցակը կգլխավորի Վարդան Օսկանյանը(տեսանյութ)
Այսօր` օրվա երկրորդ կեսին, տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի ընդլայնված նիստ: Խորհուրդը որոշում է կայացրել մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին:«Մենք քաղաքապետի ընտրությանը մասնակցում ենք և մենք գնում ենք` հաղթելու համար: Ցուցակը գլխավորելու է Վարդան Օսկանյանը: Ավագանու ընտրությունից հետո լիարժեք հավաքվելու ենք և որոշելու ենք, թե ով է լինելու քաղաքապետ»,- ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Zham.am-ի հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում խոսակցությունները, թե քանի օր է ավագանու ընտրություներին մասնակցության ձեւաչափի վերաբերյալ բանակցություններ են ընթանում տարբեր քաղաքական ուժերի` մասնավորապես ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» հետ, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նիրա Զոհրաբյանը, հաստատեց. «Այո, տարբեր քաղաքական ուժերի հետ միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու շուրջ կոնսուլտացիաներ տարվել են: Գագիկ Ծառուկյանն այսօր էլ իր խոսքում նշեց, որ ԲՀԿ-ն մշտապես կողմ է եղել եւ պաշտպանել է առավել լայն համախմբման գաղափարը եւ եթե քննարկումները կբերեն նրան, որ ԲՀԿ առանցքի շուրջ տեղի կունենա այդ` առավել լայն համախմբումը, ապա ԲՀԿ-ն պատրաստ է ընտրություններին մասնակցել առավել լայն ճակատով»:
Zham.am-ի ունեցած տեղեկություններով, չնայած «Բարգավաճ Հայաստանի» համամասնական ցուցակը պատրաստ է, բայց առաջիկա օրերին չի ներկայացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողով` մինչեւ քաղաքական ուժերի միջեւ քննարկումների ավարտը:
7or.am