Լրահոս

09.03.2013 17:34


ԲՀԿ, «Ժառանգություն» և ՀՅԴ հանդիպումն այսօր ևս շարունակվել է

ԲՀԿ, «Ժառանգություն» և ՀՅԴ հանդիպումն այսօր ևս շարունակվել է

Այսօր ևս ՀՅԴ Գերագույն մարմնի գրասենյակում տեղի է ունեցել ԲՀԿ, «Ժառանգություն» եւ Դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչների հերթական հանդիպումը;

«Ա1+»–ի փոխանցմամբ՝ ԲՀԿ-ից հանդիպմանը մասնակցել են Նաիրա Զոհրաբյանը եւ Վարդան Օսկանյանը, «Ժառանգությունից»` Հովսեփ Խուրշուդյանն ու Արմեն Մարտիրոսյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը և Աղվան Վարդանյանը։

Հանդիպումը նախաձեռնել է Դաշնակցությունը; Ինչպես երեկ, այնպես էլ այսօր քննարկվել է Երեւանի ավագանու ընտրություններին միասնական թեկնածուով հանդես գալու հարցը։

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները ավելի շուտ են դուրս եկել հանդիպումից։

Հանդիպման ավարտից հետո ԲՀԿ ներկայացուցիչներ Վարդան Օսկանյանն ու Նաիրա Զորաբյանը հրաժարվել են որեւէ մեկնաբանություն տալ՝ ասելով, որ քննարկումը դեռ չի ավարտվել:

«Հարցեր այսօր քննարկվել է, բայց կա պայմանավորվածություն` որեւէ մեկնաբանություն այս պահին չենք անում»,- ասել է Նաիրա Զորաբյանը:

ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռոստոմյանն էլ «Ա1+»-ի հարցին, թե ինչու այսօրվա հանդիպմանը հրավիրված չէր ՀԱԿ-ը, պատասխանել է.

«Մենք նույն ձեւաչափով ենք շարունակում, ովքեր արդեն միացել էին քննարկմանը, արդեն այստեղ էին: ՀԱԿ-ը նախ ինքը պետք է որոշի, կա-չկա, մանակցում է, չի մասնակցում: ՀԱԿ-ը որպես այդպիսին հայտնի չի, թե ինչ կարգավիճակում է»:

Նա նաեւ հավելել է, որ ՀՅԴ տեսակետը մնում է նույնը` ոչ իշխանական ուժերի միավորը ամենաճիշտ լուծումն է:

«Դաշնակցությունը պատրաստ է դրան, անգամ իր որոշակի հավակնությունները սահմանափակելու գնով»,-ավելացրել է Արմեն Ռուստամյանը:

Այս խորագրի վերջին նյութերը