Լրահոս

09.03.2013 14:33


Հայերը ցույց են անցկացրել Փարիզում ՀՀ դեսպանատան առջև` չընդունելով նախագահական ընտրությունների արդյունքները

Հայերը ցույց են անցկացրել Փարիզում ՀՀ դեսպանատան առջև` չընդունելով նախագահական ընտրությունների արդյունքները

Մարտի 8-ին Փարիզի Հայաստանի դեսպանատան դիմաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին աջակցող «Հայկական վերածնունդ» շարժման  մոտ հիսուն  ներկայացուցիչ բողոքի գործողություն է անցկացրել՝ ի նշան նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների անհամաձայության ։ Այդ մասին հայտնում է  «Nouvelles d'Arménie»-ն։ 

«Մենք սփյուռքում այլ երկրների դեսպանատների առջև ցույցեր անցկացնելու ավանդույթ ունենք՝ ընդդեմ մարդու իրավունքների, արդարադատության, ճշմարտության թշնամիների, Հայոց ցեղասպանությունը հերքողների, ռասիզմի և ատելության բոլոր դրսևորումների։ Այդ պատճառով ծանր սրտով այսօր հավաքվել ենք Հայաստանի դեսպանատան դիմաց։ Մենք մեր բողոքն ենք արտահայտում նախագահական վերջին ընտրությունները ստվերած զանգվածային  ընտրախախտումների առթիվ»,–հայտարարել է դերասանուհի Լիլիան Տարոնյանը։

Այս խորագրի վերջին նյութերը