Բարեգործական ֆուտբոլային հանդիպում՝ փոքրիկ Լիլիթի համար
Մարտի 9-ին` ժամը 16։30-ին «Կիլիկիա» փակ դաշտում («Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ) տեղի կունենա «Ռեալ» Մադրիդ ֆուտբոլային ակումբի հայաստանյան ֆան-ակումբի և «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ՀԿ-ի ֆուտբոլային թիմերի հերթական բարեգործական հանդիպումը:
Հանդիպման նախաձեռնողն է Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբի հայաստանյան ֆան-ակումբը: Այս անգամ խաղից ստացված ողջ հասույթը կփոխանցվի հնգամյան Լիլիթին (https://www.facebook.com/kamo.petrosyan.777?ref=ts&fref=ts): Հիշեցնենք, որ երեխայի մոտ մի քանի ամիս առաջ ախտորոշվել է երիկամի չարորակ ուռուցք, և այժմ Լիլիթը գտնվում է Ֆրանսիայում բուժման նպատակով: Բուժումը լիարժեք շարունակելու համար անհրաժաշետ է ավելի քան 30 000 ԱՄՆ դոլար:
Ֆան-ակումբը ակնկալում է բոլորի ակտիվ մասնակցությունը և խոստանում ապահովել լարված և հետաքրքիր խաղի ցուցադրություն: Մասնակցել այդ միջոցառմանը կարելի է դրա ֆեյսբուքյան էջում, որն այստեղ է: