Լրահոս

09.03.2013 21:10


Վիետնամում գեր ավտոտեսուչներ այլևս չեն լինի

Վիետնամում գեր ավտոտեսուչներ այլևս չեն լինի

Վիետնամի փողոցներում այլևս չեն լինելու ցածրահասակ, գեր և թույլ նյարդեր ունեցող ավտոտեսուչներ: Հանոյի Ճանապարհային ոստիկանության ղեկավարը հայտնել է, որ այն տեսուչները, ովքեր «չափից ավելի մեծ փոր ունեն» կամ ցածրահասակ են, այսուհետ տեղափոխվելու են գրասենյակային  աշխատանքի: Այդպես Հանոյում որոշել են բարելավել ճանապարհային ոստիկանության տեսքը։ 7 մլն բնակչություն ունեցող Վիետնամի մայրաքաղաքում ճանապարհային երթևեկությունը չափազանց ծանրաբեռնված է, ինչը շատ անգամ դառնում է քաղաքացիների և ՃՈ աշխատակիցների միջև տհաճ միջադեպերի պատճառ։

Այս խորագրի վերջին նյութերը