Հովսեփ Խուրշուդյանը փակագծեր է բացում. արդեն երկու օր է, ինչ «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը կոնսուլտացիաների մեջ են
«Ես կարող եմ հաստատել, որ եռակողմ ձեւաչափով հանդիպումը տեղի է ունեցել, որտեղ մենք եղել ենք հրավիրյալի կարգավիճակում: Ես որպես կանոն ժարգոնային բառեր օգտագործելուց խուսափում եմ, բայց այս դեպքում չեմ դիմանա եւ պետք է ասեմ, որ սովորոկան մուտիլովկա է հանդիպման առիթով մամուլում եղած այն տեղեկությունները, որ «Ժառանգությունը», դեմ է որևէ միավորման, որտեղ կարող է լինել ՀԱԿ-ը»,-«Aravot.am»-ի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՅԴ-ի նախաձեռնությամբ ՀՅԴ ԳՄ շենքում տեղի է ունեցել ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչների հանդիպում: ԲՀԿ-ից քննարկմանը մասնակցել են Վարդան Օսկանյանը եւ Նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը, իսկ «Ժառանգությունից»՝ Ռուբիկ Հակոբյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը:
Փոքր ինչ բացելով փակագծերը, Խուրշուդյանն ասել է, որ արդեն երկու օր է, ինչ «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը կոնսուլտացիաների մեջ են` համագործակցության ձեւաչափեր գտնելու համար: «Ժառանգության» մամուլի խոսնակն ասել է, որ իրենց կուսակցությունը բաց է բոլորի առջեւ եւ քաղաքական ուժերի հետ համագործակցության հարցում որեւէ խտրականություն չեն դնում, որեւէ մեկին չեն բացառում: Հովսեփ Խուրշուդյանը հրաժարվել է երեկ տեղի ունեցած եռակողմ հանդիպման մասին մանրամասներ հաղորդել` պայմանավորվածություն կա, որ քանի դեռ քննարկումներ են ընթանում, մանրամասները չի հրապարակվելու: ՀԱԿ-ի ներկայացուցիչների բացակայության պատճառների մասին էլ ինքը տեղյակ չէ. Մեկ անգամ էլ ընդգծեց, որ «Ժառանգությունը» հրավիրյալի կարգավիճակում է եղել սույն հանդիպմանը: «Aravot.am»-ի հարցին` հավանականություն կա՞, որ հանդիպումների արդյունքում ընդդիմադիր դաշտը Երեւանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով հանդես կգա, Հովսեփ Խուրշուդյանն ասել է, որ այդ հարցին այս պահին պատասխանել չի կարող, առավել եվս բոլորի անունից: Միայն ասաց, որ հանդիպման ժամանակ ի թիվս այդ հարցերի նաեւ ավագանու ընտրություններին միասնական ցուցակով հանդեսդ գալու համագործակցության ֆորմատի մասին է խոսվել: Իր կարծիքով, «Ժառանգությունը» Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության մասին վերջնական որոշում կունենա մարտի 16-ին: