Քաղաքական

09.03.2013 11:58


Ինչո՞ւ ՀԱԿ–ը չկար ՀՅԴ–ի, ԲՀԿ–ի և «Ժառանգության» քննարկմանը

Ինչո՞ւ ՀԱԿ–ը չկար ՀՅԴ–ի, ԲՀԿ–ի և «Ժառանգության» քննարկմանը

«7օր»–ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հաստատել է տեղեկությունը, որ երեկ ՀՅԴ ԳՄ շենքում հանդիպել են ԲՀԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները։ Քննարկվել է Երևանի ավագանու ընտրություններում միասնական ցուցակով հնարավոր մասնակցության հարցը:

Իսկ թե ինչո՞ւ այդ քննարկմանը չկար նաև Հայ ազգային կոնգրեսը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «7օր»–ի հարցին պատասխանել է.

–Մենք որոշակի նախնական կոնսուլտացիաներ ունեինք «Ժառանգության» և «Բարգավաճ Հայաստան»–ի հետ և երեկվա հանդիպումը դրա շարունակությունն էր։ Բայց մենք միշտ էլ ասել ենք, որ կողմնակից ենք ոչ իշխանական բոլոր ուժերի համախմբմանը։ Ուղղակի այս փուլում փորձում էինք այս ֆորմատով առաջ գնալ, և եթե հետո անհրաժեշտ կլիներ, արդեն մյուսների հետ կքննարկեինք։ Մանավանդ, այսօր ՀԱԿ–ը շատ հստակ էլ չի՝ նախկին ՀԱԿ–ը չկա, նոր ՀԱԿ–ը չի ձևավորվել,–ասել է Ա. Վարդանյանը։

ՀՅԴ–ի, ԲՀԿ–ի և «Ժառանգության» համատեղ քննարկումը կշարունակվի նաև այսօր։

Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա մարտի 22-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը